ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Վերջին թարմացման ամսաթիվ՝ 2025թ. հոկտեմբեր

Այս պայմանագրով սահմանվում են www.esteroil.am կայքի (այսուհետ՝ «Կայք») օգտագործման և EsterOil (ԱՁ Արսեն Ասատրյան, հասցե՝ ք. Երևան, Այասի փողոց 72, հեռ. 094622262) կողմից մատուցվող ծառայությունների օգտագործման պայմանները։

Կայքի այցելությամբ և/կամ պատվերի ձևավորմամբ Դուք հաստատում եք, որ կարդացել և ընդունում եք այս պայմանները։


1. Ընդհանուր դրույթներ

1.1. Կայքը հանդիսանում է ավտոյուղերի, քսուքների, հավելանյութերի և աքսեսուարների հանդիսացող ապրանքների օնլայն վաճառքի հարթակ։
1.2. Կայքը կառավարվում է EsterOil (ԱՁ Արսեն Ասատրյան) կողմից։
1.3. Այս պայմանները կարգավորում են Կայքի այցելուների և գնորդների հարաբերությունները EsterOil-ի հետ։


2. Պատվերների ձևավորում

2.1. Գնորդը կարող է պատվեր ձևավորել կայքի միջոցով՝ մուտքագրելով իր անունը, հեռախոսահամարը, առաքման հասցեն և անհրաժեշտ այլ տվյալները, որոնք նշված են պատվերի ձևակերպման էջում։
2.2. Պատվերը համարվում է հաստատված այն պահից, երբ գնորդը ստանում է պատվերի հաստատման հաղորդագրություն (էլ․ փոստ կամ զանգ)։
2.3. EsterOil-ը իրավունք ունի մերժելու պատվերը՝ ապրանքի բացակայության կամ տեխնիկական սխալի դեպքում։


3. Վճարում

3.1. Վճարումը կարող է իրականացվել․

  • օնլայն՝ բանկային քարտերով (ArCa, Visa, MasterCard),

  • կամ առաքման պահին՝ առաքման ծառայության միջոցով, եթե տվյալ պահին ծառայությունը հասանելի է։ (տվյալ ծառայությունը ժամանակավորապես հասանելի չէ)

  • 3.2. Բոլոր գները ներկայացված են ՀՀ դրամով՝ ներառյալ ԱԱՀ-ի չափով։


4. Առաքում

4.1. Առաքումն իրականացվում է առաքման ծառայություններ մատուցող ընկերությունների կամ ՀայՓոստի միջոցով։
4.2. Առաքման ժամկետներն ու արժեքը կարող են տարբերվել՝ կախված պատվերի հասցեից և քաշից։
4.3. EsterOil-ը պատասխանատվություն չի կրում այն դեպքերում, երբ առաքման ուշացումը պայմանավորված է երրորդ կողմի գործողությամբ (օր.՝ փոստային ծառայություն)։


5. Պատասխանատվություն

5.1. EsterOil-ը պատասխանատվություն է կրում միայն այն դեպքերում, երբ վնասը պատճառվել է ընկերության մեղքով։
5.2. EsterOil-ը չի կրում պատասխանատվություն այն դեպքերում, երբ գնորդը սխալ է մուտքագրել տվյալները կամ չարաշահել է կայքը։


6. Տեղեկատվության սեփականություն

6.1. Կայքի բովանդակության հեղինակային իրավունքը պատկանում է EsterOil-ին։
6.2. Բովանդակությունը չի կարող օգտագործվել կամ պատճենվել առանց ընկերության գրավոր թույլտվության։


7. Փոփոխություններ

7.1. EsterOil-ը կարող է փոփոխել այս պայմանները՝ հրապարակելով նոր տարբերակը կայքում։
7.2. Փոփոխությունները ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։