ՉԵՂԱՐԿՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Պատվերի չեղարկում
1.1. Պատվերը կարող է չեղարկվել մինչև առաքման մեկնարկը՝ զանգահարելով 094622262։
1.2. Եթե ապրանքը արդեն առաքման է տրված, չեղարկումը հնարավոր է միայն ապրանքի վերադարձի ձևով (տես՝ ստորև)։
2. Ապրանքի վերադարձ կամ փոխարինում
2.1. Ապրանքի վերադարձը հնարավոր է 14 օրվա ընթացքում՝ այն պայմանով, որ այն օգտագործված չէ, պահպանված է սկզբնական փաթեթավորումը, կտրոնը, բացված չէ, պահպանված է պաշտպանիշ հոլոգրաֆիկ պիտակը (առկայության դեպքում)։
2.2. Վերադարձի ծախսերը կրում է գնորդը, բացառությամբ այն դեպքերի, երբ վերադարձը պայմանավորված է ընկերության սխալով (սխալ ապրանք, վնասված փաթեթավորում և այլն)։
2.3. Գումարի վերադարձը կատարվում է նույն եղանակով, որով կատարվել է վճարումը։
3. Վերադարձի բացառություններ
Օգտագործված կամ բացված յուղեր, քսուքներ և այլ ապրանքներ, որոնք չեն ենթարկվում վերադարձի, եթե դրանք բացվել, օգտագործվել են գնորդի կողմից։
Գործածված ապրանքները կարող են փոխարինվել միայն արտադրական դեֆեկտի դեպքում։
